Բադալյան Ուռուցքաբանության Կլինիկա

Խորհրդատվություններ տեղում և առցանց

Մեր վիդեոքաստերը

Մենք պարբերաբար հրապարակում ենք վիդեոքաստեր օնկոլոգիայի բոլոր ուղղությունների վերաբերյալ՝ ներառյալ ախտորոշումը, բուժումը և կլինիկական դեպքերի վերլուծությունը։

Դայջեստ

Ֆիզիկական ակտիվությունն ու առողջ սննդակարգը կանխում են արգանդի քաղցկեղը։

Պարզվում է, որ արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը կարելի է զգալիորեն նվազեցնել ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի պահպանման շնորհիվ։ Այսպիսի արդյունքներ են ներկայացրել Մեծ Բրիտանիայի հետազոտողները։

Պարզվել է, որ Միացյալ Թագավորությունում արգանդի քաղցկեղի դեպքերի մոտ կեսը՝ տարեկան շուրջ 3700 նոր դեպք, կարելի է կանխել ակտիվ և առողջ ապրելակերպի միջոցով։

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները վստահ են, որ կանայք կարող են զգալիորեն նվազեցնել այս մահացու հիվանդության զարգացման հավանականությունը։ Դրա համար անհրաժեշտ է օրական ընդամենը 30 րոպե հատկացնել ֆիզիկական վարժություններին և խուսափել ավելորդ քաշի կուտակումից։